Պատահարներ
© Sputnik / Stringer

Ողբերգական դեպք Երևանում. ինչո՞ւ է ինքնասպան եղել ռեփերի հայրը

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Տղամարդու դին այգում ծառից էլեկտրալարով կախված տեսել է հարևանը:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տներից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում:

Մեր տեղեկություններով՝ 62-ամյա տղամարդու դին այգում, ծառից էլեկտրալարով կախված, տեսել է հարևանը: Թաղամասում շրջանառվող լուրերի՝ ինքնասպան եղած տղամարդը առողջական խնդիրներ ուներ, և, չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն էլ դրդել է նրան ծայրահեղ քայլի դիմել:

Նա ընտանիքի անդամներին ուղղված երկտող է թողել, որի բովանդակությունը մեզ հայտնի չէ: Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ապրում էր կնոջ հետ, իսկ երեխաները՝ առանձին:

Թաղամասում ասում են, որ նրա տղան ռեփեր է:

Ըստ թեմայի

Իտալիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիները 5-ն են. նոր տեղեկություն
Իտալիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են
Երևանում ամուսինը անչափահաս դստեր ներկայությամբ դաժանաբար ծեծել է կնոջը
Ավտովթար Երևանում. երթևեկությունը կաթվածահար է եղել. լուսանկարներ