Պատահարներ
© Sputnik / Armine Aleqsanyan

Արցախում 16–ամյա տղա է խեղդվել. նա փրկարար ծառայության փոխգնդապետի որդին է

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Պատանին խեղդվել է Արցախի Հակարի գետում լողալիս։ Դին հայտնաբերել են փրկարարները։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Արցախի Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանի 16 տարեկան տղան ջրահեղձ է եղել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Հունիսի 26-ին, ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողալիս, ջրահեղձ է եղել։ Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի հրշեջ-փրկարարները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են Ս. Մովսեսյանի դին:

Շիրակում 42-ամյա տղամարդը կտրել է կոկորդը. սա ինքնասպանության առաջին փորձը չէ՞

Ըստ թեմայի

Սարսափելի դեպք Կոտայքում. երիտասարդ տղամարդու և աղջկա դիակները հայտնաբերել են տանը
Ջրվեժում կինն ամուսնուն գտել է դանակը կուրծքը խրած. տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի տներից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել. մարմնին վնասվածքներ կան