Պատահարներ
© Sputnik / Andranik Ghazaryan

Ավազակային հարձակում և ծեծ Երևանում. 55–ամյա տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Ինչ-որ մեկը փորձել է բացել տղամարդու մեքենայի դուռը, բայց նա չի թողել։ Տղամարդուն ծեծել են և հափշտակել դրամապանակն ու թանկարժեք հեռախոսը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Երեկ ավազակային հարձակման է ենթարկվել 55–ամյա մի տղամարդ, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը բազմաթիվ վնասվածքներ է ունեցել, ճակատին էլ արնահոսող վերք է եղել։

Հիվանդանոց եկած ոստիկանները պարզել են, որ տղամարդն ավազակային հարձակման զոհ է դարձել, ծեծի ենթարկվել։ Ըստ լուրերի՝ Շենգավիթի շրջանում ինչ-որ մեկը փորձել է բացել տղամարդու մեքենայի դուռը, սակայն նա չի թողել։ Հարկադրաբար դուռը բացել փորձած տղամարդը փողոցում ծեծել է 55–ամյա տղամարդուն և, օգտվելով նրա անօգնական վիճակից, հափշտակել է դրամապանակն ու թանկարժեք հեռախոսը։

Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը

Դեպքը տեղի է ունեցել մետրոյի Գործարանային կայարանի մոտակայքում։ Այդ տարածքում շրջող ոստիկանները, տեղեկանալով կատարվածի մասին, հետապնդել են ավազակություն կատարած տղամարդուն ու բռնել նրան։ Նա չի հասցրել գցել դրամապանակն ու հեռախոսը։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Շիրակում 42-ամյա տղամարդը կտրել է կոկորդը. սա ինքնասպանության առաջին փորձը չէ՞

Ըստ թեմայի

Երևանում ընկերների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Ջրվեժում կինն ամուսնուն գտել է դանակը կուրծքը խրած. տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Նորք-Մարաշում 25-ամյա աղջկա արնաշաղախ դի են հայտնաբերել