Պատահարներ
Gexam Ohanyan

Հրազդան գետից դուրս է բերվել 58-ամյա քաղաքացու դին

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Հրազդան գետում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երկու օր առաջ տանից դուրս եկած ու չվերադարձած քաղաքացու դին:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Քիչ առաջ փրկարարները հայտնաբերել են Ա.Ս.-ի (ծնված 1961 թ.) դին և դուրս բերել Հրազդան գետից: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքէջը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկություն էր հաղորդել այն մասին, որ Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում էր, որ օգոստոսի 4-ին, ժամը 14։05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Ըստ թեմայի

ԱՄՆ Դեյթոն քաղաքում հրաձգության հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է
Սկանդալ թուրքական օդանավում. ուղևորներն իրար են ծեծել մի կնոջ համար. տեսանյութ
Մահացել է հեղինակ-կատարող Վիլի Տոկարևը