Պատահարներ
© Sputnik / Михаил Мордасов

Ողբերգական վթար Կրասնոդարի երկրամասում. ՀՀ երեք քաղաքացի մահացել է. դեսպանատուն

Ստանալ կարճ հղումը

Վթարի հետևանքով , ընդհանուր առմամբ, մահացել է 4 մարդ, իսկ 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Կրասնոդարի երկրամասում երկու մարդատար մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով չորս զոհերից երեքը ՀՀ քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստան դեսպանատունը Facebook-ի իր էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմավիրի մոտակայքում չորս մարդ է մահացել։ Nissan Qashqai ու Opel Zafira մեքենաները բախվել էին Զավետնի ավանի մոտ ժամը 17:40-ի շրջանում։ Երկու վարորդն ու Opel Zafira մինիվենի երկու կին ուղևորները տեղում մահացել էին։

«Դեսպանատան ճշտված տվյալների համաձայն՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մոտակայքում «Նիսան» և «Օպել» մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի(81-ամյա, 35-ամյա և 31-ամյա) է մահացել», - նշված է հաղորդագրության մեջ։

Արցախում ցլի հարվածից 39–ամյա տղամարդ է մահացել

Վթարի հետևանքով տուժել է նաև 6-ամյա երեխա, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Երեխան Արմավիրի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է։

Ըստ թեմայի

Հրաձգություն Ալաբամայի համալսարանի մերձակայքում. կան զոհեր և տուժածներ
Արմավիրում երիտասարդն իրենց տան տանիքում գործ անելիս հոսանքահարվել է և մահացել
Ավտոմեքենան գլորվել է, շրջվել ու բռնկվել. տուժել է 3 մարդ