Պատահարներ
© Sputnik / Aram Nersesyan

Երևանում թոշակառու հայրը դանակահարել է որդուն

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Բժիշկներին հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, սակայն նա ի վիճակի չէ կատարվածի մասին որևէ բան հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Մեր տեղեկություններով՝  հոկտեմբերի 19-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է մոտ 50 տարեկան մի տղամարդ։ Բժիշկները պարզել են, որ նրա մարմնին դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ կան, որոնք առողջությանը ծանր վնաս են հասցրել։

Բժիշկներին հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, սակայն նա ի վիճակի չէ կատարվածի մասին որևէ բան հայտնել։

Տեղեկությունը հաղորդել են ոստիկանությանը։ Մեր տեղեկություններով՝  հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, որ տղամարդուն դանակահարել են Երևանում` իրենց տանը։

Գրանցվել է 485 դեպք, որից 318-ը՝ արտակարգ. ԱԻՆ–ն ամփոփել է շաբաթը

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝  նրա և թոշակառու հոր միջև ինչ-ինչ պատճառով ընտանեկան վեճ է ծագել, որի ժամանակ հայրը դանակահարել է որդուն։

Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալն ինքնավնասում է կատարել

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքներն ու վեճի պատճառները։

 

 

 

Ըստ թեմայի

Ողբերգական վթար Մարտունիում. զոհերն ու վիրավորները 17–18–ամյա երիտասարդներ են
Հրդեհ` Երևանի բնակարաններից մեկում. կա զոհ
Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալն ինքնավնասում է կատարել
Իրանցիների ավտովթարը Սյունիքում. մեկի կցորդիչն ընկել է ձորը, մյուսը բախվել ԱԻՆ–ի մեքենային