Պատահարներ
© Sputnik / Karen Yepremyan

Աշտարակի ճանապարհին վրաերթի ենթարկված 2–րդ քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Նաիրիկ Փանոսյանը տեղում մահացել էր, իսկ Թաթուլ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Աշտարակ-Թալին ավտոճանապարհին երեկ վրաերթի ենթարկված 2–րդ քաղաքացին ևս հիվանդանոցում մահացել է։ Նա 44–ամյա Թաթուլ Սուքիասյանն է։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աշտարակ-Թալին ճանապարհի 2-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Թաթուլ Սուքիասյանին և 27-ամյա Նաիրիկ Փանոսյանին և դիմել փախուստի։

Նաիրիկ Փանոսյանը տեղում մահացել էր, իսկ Թաթուլ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝մահացել է:

Կատարվում է քննություն։

 

Ըստ թեմայի

Վթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին․ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ողբերգական դեպք բանակում. կրկին զինծառայող է մահացել
Երևանում ոստիկաններ են ձերբակալվել. մեկին բռնել են կաշառք վերցնելու պահին. տեսանյութ