Պատահարներ
© Sputnik / Andranik Ghazaryan

Բուրաստան գյուղի դաշտերում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզ կդառնա, թե միայնակ ապրող տղամարդը ինչու է մահացել, և, արդյո՞ք վնասվածքներն առնչություն ունեն մահվան հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Արարատի մարզի Բուրաստան գյուղի դաշտերում այսօր հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած տղամարդուն դաշտում ընկած տեսել են համագյուղացիները, որոնք էլ ահազանգել են իրավապահներին։ Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ իրավապահները զննել են մարմինն ու վնասվածքներ գտել։

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզ կդառնա, թե միայնակ ապրող տղամարդը ինչու է մահացել, և, արդյո՞ք վնասվածքներն առնչություն ունեն մահվան հետ։ Արարատի մարզի իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը ձերբակալվել է. ԱԱԾ

Ըստ թեմայի

Ողբերգական դեպք Արագածոտնում. գնացքի տակ ընկած հովիվը մահացել է
Ձերբակալել են Ռուսաստանում հայ գործարարի սպանության կասկածյալին. նա նո՞ւյնպես հայ է
Նուբարաշենի հոգեբուժարանում ավելի քան 50 հիվանդ հացադուլ են հայտարարել