Պատահարներ
© Sputnik / Aram Nersesyan ,

Արարատի մարզում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո 2 հոգու հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկություններ կան, որ նրանցից մեկը դանակահարված է։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Այգավան գյուղում երեկ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել։ Shamshyan.com–ը հայտնում է, որ ըստ տեղեկությունների` 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Չինարիի մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել 30-ամյա կնոջը

Ըստ թեմայի

Մեծամորում 44-ամյա տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել
Սարսափելի դեպք Արմավիրում. 22–ամյա երիտասարդի դին հայտնաբերել են ծառից կախված
Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. անչափահաս վարորդն ու ուղևորը մահացել են