Պատահարներ
© Sputnik / Aram Nersesyan

Խոշոր չափի գողություն «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

«Ֆլեշ» ՍՊԸ-ում որպես բենզալցակայանի վարիչ աշխատող անձը հայտնել է թե ում է կասկածում գողության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի –Sputnik. Երևանի Գ. Մահարու փողոցի վրա գործող «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից գողացել են 1 մլն 110 հազար դրամ: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել  փետրվարի 15-ին։

Ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ, 51-ամյա Ա.Ա.-ն և հայտնել գողության մասին` նշելով թե ում է կասկածում։

Նա իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է «Ֆլեշ» ՍՊԸ-ում՝ որպես բենզալցակայանի վարիչ, իսկ կասկածյալը մշտական բնակության վայր չունի և նշված բենզալցակայանում աշխատել է որպես լիցքավորող:

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Երևանում և Հայաստանի 8 մարզում մի քանի ժամ լույս չի լինի
Քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան թույլ չտալու համար