Պատահարներ
© Photo : пресс-служба ГУ МВД России по Ростовской области

Ռոստովում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը. հայեր կա՞ն մահացածների թվում

Ստանալ կարճ հղումը

Սարսափելի վթարի հետևանքով 5 մարդ մահացել է, 5-ը` հոսպիտալացվել։ Նախնական տվյալներով` միկրոավտոբուսի վարորդը քնել է ղեկի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ռոստովի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետևանքով մահացածների և տուժածների թվում հայեր չկան, Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ՃՏՊ–ն տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան «Դոն» М-4 ավտոմայրուղու 869 կմ–ում։ ՆԳՆ նախնական տվյալներով` Opel Vivaro ուղևորատար միկրոավտոբուսի վարորդը քնել է ղեկի դիմաց և բախվել առջևից ընթացող բեռնատարին։

Չորս մարդ տեղում մահացել է, 5-ին տեղափոխել են Միլերովսկի շրջանի հիվանդանոց։ Տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում, տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է եղել։

Տուժածներից մեկին դուրս են գրել։ Երեքը շարունակում են մնալ հիվանդանոցում, նրանց վիճակը բավարար է։

Սպանություն ավտոմեքենայով. Գավառի դեպքն ուղղակի ավտովթար չէր. տեսանյութ

Ըստ թեմայի

Ողբերգական փլուզում Երևանում. 2 մարդ մահացել է
Երևանում 38 տարեկան տղամարդն ընկել է շենքի հիմքային փոսը
«Մերձմոսկովյան «Խաշ» ռեստորանում կրակել են հայի վրա». ԶԼՄ