Պատահարներ
© Photo : press office of Gyumri municipality

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. շինարարը մահացել է անզգուշության հետևանքով

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Գյումրիում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ 65-ամյա մի տղամարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. շինարարական աշխատանքներ կատարելիս 65-ամյա մի տղամարդ է մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տղամարդը դժբախտ պատահարի զոհ է դարձել Գյումրի քաղաքի Ներսես Շնորհալի փողոցում։

Shamshyan.com-ի տեղեկություններով` էքսկավատորը վրաերթի է ենթարկել նրան։ Մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 65-ամյա Մանվել Հ-ն էր։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

«Ձեռքով նշան է արել, օգնության կանչել». ջրանցքն ընկած երեխայի դին դուրս են բերել ջրից

Ըստ թեմայի

Կարբի գյուղի տներից մեկում գազի արտահոսք ու հրդեհ է գրանցվել. վիրավորների թվում երեխա կա
Վրաերթ Կոմիտասի պողոտայում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ջրվեժում Mercedes է ընկել լողավազանը. կան տուժածներ