Պատահարներ
© Sputnik / Aram Nersesyan ,

Կոտայքի մարզում տղամարդու գլխատված դիակ են հայտնաբերել

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են դուրս բերել ջրախողովակում հայտնաբերված դին։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կոտայքի Մարզի Նոր Գեղի գյուղի տարածքում գտնվող խնձորի այգիներում, ոռոգման համար նախատեսված երկաթե ջրախողովակում գլխատված ու քայքայված դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Հուլիսի 28-ին, ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակում դի կա»,– գրում է կայքը։

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու իրավապահները։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։

Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Երևանում մեքենա է այրվել ավտոտնակում. այրվածքներով հոսպիտալացվածներից մեկը երեխա է

Ոստիկանության Նաիրիի, Չարենցավանի բաժիններում, Նոր Հաճնի բաժանմունքում ստեղծվել են օպերատիվ խմբեր, որպեսզի պարզեն դիակի ինքնությունը, մեկ այլ օպերատիվ խումբ էլ արդեն մեկնել է բնակության հավանական հասցե, պարզելու համար՝ արդյոք այդ հասցեի բնակչի դին է, թե ոչ։

Ողբերգական դեպք Հայաստանում. չոր խոտն այրելու հետևանքով տղամարդ է մահացել

Ըստ թեմայի

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 30–ամյա վարորդը տեղում մահացել է
Սարսափելի վթար Քասախում․ կինը մահացել է, նորածինն ու տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում են
Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը