Պատահարներ
© Sputnik / Stringer

Երևանում շտապօգնության մեքենա է շրջվել. պատճառը հայտնի է

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Շրջված շտապօգնության մեքենայում եղել են բժիշկը, բուժքույրն ու վարորդը։ Այս պահին նրանց հետազոտում են։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 14։37-ի սահմաններում, Երևանում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ մեքենան գնացել է կանչ սպասարկելու։

«Մեքենան ազդանշանները միացրած փորձել է անցնել Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկը։ Բոլոր մեքենաները զիջել են շտապօգնությանը, սակայն մեկ վարորդ կողքից հարվածել է մեքենային, ու այն շրջվել է»,–ասաց տիկին Ստեփանյանը։

Շտապօգնության մեքենայում եղել են բժիշկը, բուժքույրն ու վարորդը։ Վթարի հետևանքով նրանք լուրջ մարմնական վնասվածքներ չեն ստացել։ Այս պահին նրանց հետազոտում են։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Երևանում վթարի էր ենթարկվել շտապօգնության մեկ այլ մեքենա, որում հիվանդ էր եղել։ Խաչմերուկում մեկ այլ ավտոմեքենա, չզիջելով շտապօգնությանը, հարվածել էր վերջինիս։ Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային։

Ըստ թեմայի

Վիրահատված քաղաքացուն Կապանից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Մենք դիակն առանց անփութության ենք փոխանցել շտապօգնությանը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Հայաստանն Արցախին շտապօգնության 10 մեքենա է նվիրում