Պատահարներ
© Sputnik / Asatur Yesayants.

Քանաքեռ-Զեյթունում փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու նորածնի

Ստանալ կարճ հղումը

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բնակիչները հյուրեր են ունեցել, թե ոչ, այս պահին հայտնի չէ։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  փլուզված քառահարկ պանելային շենքի փլատակների տակից փրկարարները երկու նորածին են դուրս բերել։ Լուրը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեցին հարևանները։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի տեղեկություններով՝ փլատակների տակ առնվազն մեկ բնակիչ կա։ Քիչ առաջ փրկարարները փլատակների տակից դուրս են բերվել երկու քաղաքացու։ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի տվյալներով՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նախնական տեղեկություններով՝ շենքի փլատակներից դուրս է բերվել 21 քաղաքացի։

Ինչ է կատարվում Երևանում պայթյունի վայրում. տեսանյութ

Դեպքի վայրում աշխատող մեր թղթակցի խոսքով՝ շենքը փլուզման հետևանքով վնասվել է հարևանությամբ կառուցված առանձնատունը, ուժգին պայթյունի ալիքը վնասել է նաև հարևան բնակելի շենքը։

Երևանում շենքի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակ

Դեպքի վայրում են Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարները, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ավելի վաղ տեղում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ թեմայի

Երևանում պայթյունից մասնակի փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան. տեսանյութ
Պայթյունից փլուզված շենքի բնակիչներից մեկի մասին տեղեկություն չկա. ԱԻ նախարար
Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Երևանի քաղաքապետ