Պատահարներ
© Sputnik / Andranik Ghazaryan

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Mitsubishi Lancer–ի վարորդը տեղում մահացել է

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները դին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով` ժամը 18:10-ի սահմաններում Mitsubishi Lancer մակնիշի 57 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ներքին Չարբախից դեպի Մասիս տանող ճանապարհահատվածում՝ Նորաբաց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր օդում առաջ ընթանալով, բախվել է քարե շինությանն ու գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային հրշեջ-փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Սարսափելի վթար Վրաստանում. 17 մարդ մահացել է, կան վիրավորներ

Ըստ թեմայի

Ողբերգական ավտովթար Կոտայքում. կան զոհեր և վիրավորներ
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի