Պատահարներ
© Sputnik / Asatur Yesayants

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 12։10-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Մուղնի գյուղի բնակիչ՝ 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Վրաերթի ենթարկված 3 աղջիկներին հետազոտել են. մանրամասներ նրանց առողջական վիճակից

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։ 

Ըստ թեմայի

Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են
Վրաերթ Երևանում. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է
Երևանում վրաերթի ենթարկված 41-ամյա քաղաքացու վիճակը ծանր է
Վթար և վրաերթ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում