Պատահարներ
© Sputnik / Andranik Ghazaryan

Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Ոստիկանները տաք հետքերով բռնել են Կանաչուտ գյուղի բնակչի տնից մոտ 50 միլիոն դրամի գողություն կատարողներին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզում երեկ` նոյեմբերի 29-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է գրանցվել։ Կանաչուտ գյուղի բնակիչ, 65-ամյա Զավեն Կարապետյանը ժամը 15։50-ի սահմաններում զանգել է ոստիկանության Արտաշատի բաժին և ասել, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 13։30-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, 2 հոգի ներս են մտել նշված տուն, բացել են խոհանոցում եղած չհրկիզվող պահարանի դուռը և հափշտակել 37.000.000 դրամ, երկու հատ 500 եվրո թղթադրամ, մոտ 10.000 ԱՄՆ դոլար, մոտ 25.000 ՌԴ ռուբլի գումար և մոտ 15 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 50.000.000 դրամի վնաս:

Մինչ փորձաքրեագետն աշխատել է դեպքի վայրում, ոստիկանները գողությունը կատարելու կասկածանքով Կանաչուտ գյուղից բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ 20-ամյա Հայկ Հովհաննիսյանին և 35-ամյա Պերճ Մկրտչյանին։

Երբ իրավապահները պարզել են գողություն կատարողների գտնվելու վայրը, հետապնդել են Մկրտչյանին, որը գողության վայրից բավականին հեռավորության վրա փորձել է քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայով դիմել փախուստի։

Նրա ոտքերը կոտրված են եղել։ Քաղաքացիները նրան հարցրել են, թե ինչ պայմաններում է ոտքերի կոտրվածք ստացել, Մկրտչյանը հայտնել է, որ ավտովթարի է ենթարկվել, սակայն քրեական հետախուզության ծառայողները նրան բռնել են այդ պահին։

Կայքի տեղեկություններով՝ գողոնը հայտնաբերվել է Մկրտչյանի մոտ։

Վթար Երևան–Սևան ճանապարհին. երիտասարդ տղաները տեղում մահացել են

Ըստ թեմայի

Կին վարորդը աղջկա է վրաերթի ենթարկել Երևանում
Ավտովթար Արմավիրում. 49–ամյա վարորդը մահացել է
Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել