Արցախ
verge

ԱՄՆ Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատը ճանաչել է ԼՂՀ-ն

Ստանալ կարճ հղումը

Ամերիկյան Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:

Համապատասխան բանաձևը Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատ ներկայացրել էին ներկայացուցիչներ Փեթ Գարդներն ու Դեմետրիուս Դուգլասը: Մանրամասներն, ըստ Ամերիկայի հայ դատի գրասենյակի հաղորդագրության, կլինեն մի փոքր ուշ:

BREAKING: Armenian National Committee of Georgia reports on the adoption of H.R. 1580 "Honoring and Recognizing the…

Posted by ANCA on Thursday, March 3, 2016

 

«Ջորջիան դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչած վեցերորդ ամերիկյան նահանգը»,- Թվիթերի իր էջում գրել է Ամերիկայի հայ դատի գրասենյակի քարտուղար Արամ Համբարյանը: