Արցախ
© Sputnik / Asatur Yesayants

Արաբ լրագրողը՝ Ղարաբաղում. «Ես Հայաստանի հետ եմ, Ադրբեջանի դեմ»

Ստանալ կարճ հղումը

«Ալ-Մայադին» արաբական հեռուստաալիքի ռազմական լրագրող Ուկարիթ Դանդաշը Արցախում է

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Տեղում ծանոթանալով իրավիճակին՝ Դանդաշը չի զսպել իր ապրումները և գրել է. «Ղարաբաղում: Ես Հայաստանի հետ եմ, Ադրբեջանի դեմ: Լուսանկարս հայոց բանակի հետ է, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գտնվող զորակայանում»: Այս մասին գրում է arevelk.am-ը:

Երիտասարդ ռազմական լրագրող Ուկարիթ Դանդաշը սիրիական պատերազմի առաջին օրերից գտնվել է ամենաթեժ պատերազմական գոտիներում և հայտնի է «Ալ-Մայադին» ալիքով սփռվող ռազմական հաղորդումներով:

arevelk
Ուկարիթ Դանդաշ