ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Շարժվելով դեպի Մարտակերտ` իտալական հեռուստաընկերության լրագրողը ցուցադրել է ադրբեջանական «Գրադի» թողած հետքերը` ավերակ դարձած տարածքներ, մանկապարտեզ և դպրոց։
Լրագրողն իր աչքով է տեսել, որ ադրբեջանական նշանակետը թիրախավորել է նաև խաղաղ բնակչությանը։
Իտալացի լրագրողը զրուցել է նաև հայ զինվորականի հետ` հարցնելով` տվյալներ կան, որ Ադրբեջանը ներգրավել է ԻՊ գրոհայինների։ Զինվորականն ասել է, որ միանշանակ պատասխանել չի կարող, սակայն գործողությունների մեթոդիկան հիշեցնում է ԻՊ գործելաոճը։