Արցախ
© Sputnik / Андрей Теличев

Կարմիր խաչի մեքենաները ժամանել են Ղարաբաղ` մահացածների մարմինները որոնելու

Ստանալ կարճ հղումը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկու մեքենաները ժամանել են Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ Թալիշ գյուղ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի- Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ժամանել են Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ` հակամարտության մասնակիցների մահացածների մարմինները որոնելու համար։

Թալիշը հակամարտության կողմերի միջև դաժան ընդհարումների վայր է դարձել։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ժամը 15։00-20։00-ն կդադարեցվեն բոլոր մարտական գործողությունները` ԿԽՄԿ միջնորդությամբ զոհերի մարմինները որոնելու համար։

Դիտեք Թալիշի դեպքերի վերաբերյալ մեր պատրաստած ֆոտոշարքը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։