Արցախ
© Sputnik / Asatur Yesayants

Խաղաղապահ զորքերի տեղակայումը` անհրաժեշտ բաղադրիչ

Ստանալ կարճ հղումը

Խաղաղապահ ուժերի տեղակայման թեման նոր չէ, այն եղել է նաև 90- ական թվականներին։ Այսօր ԱԺ–ում լրագրողներին հիշեցրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Լևոն Զուրաբյանը նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայումը նախատեսված է եղել ԵԱՀԿ ՄԽ առաջարկած ԼՂ խնդրի կարգավորման բոլոր պլաններում։

«Ծրագրի իրականացման ընթացքում պետք է երկուստեք հետ քաշվեն զորամիավորումները, և բուֆերային գոտում պետք է  խաղաղապահ զորքեր տեղակայվեին»,- ներկայացնելով տարիներ շարունակ արված առաջարկը` հայտնեց Լևոն Զուրաբյանը։ Ընդ որում, նախկինում, ըստ նրա, խոսքը ԵԱՀԿ-ի կողմից ստեղծվող բազմազգ խաղաղապահ զորքի մասին էր։

ՀԱԿ-ը խաղաղապահների տեղակայմանը դեմ չէ, քանի որ եթե անվտանգության գոտի շփման գծում դատարկ է, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ է ստեղծվում։

«Եթե ընդունվում է մեզ համար ընդունելի կարգավորման պլան, անհրաժեշտ բաղադրիչը պետք է լինի խաղաղապահ զորքերի տեղակայումը։ Առանց դրա որևէ պլան չի կարող գործել»,- ասաց պատգամավորը։