Արցախ
Пресс-служба МО НКР

Հակառակորդի հերթական անօդաչու թռչող սարքն է խոցվել

Ստանալ կարճ հղումը

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Երեկ ժամը 23:00-ի սահմաններում Արցախի երկնքում ՊԲ հակաօդայինների կողմից խոցվել է հակառակորդի հերթական գրոհային անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները, բայց վերջնական հրադադար չի հաստատվել։ Երկու կողմերը շարունակում են հայտարարել փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։