Արցախ
© Sputnik / Asatur Yesayants

ԼՂՀ փոխվարչապետ. Հավաքված միջոցներն ուղղվելու են սպառազինությունների ձեռքբերմանը

Ստանալ կարճ հղումը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել այն մասին, թե ուր են ուղղվելու Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին փոխանցված գումարները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Արթուր Աղաբեկյանը դիմել է Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող հայրենակիցներին ու նշել, որ, բացի հայից, ուրիշ ոչ ոք չի զոհվելու մեր սահմանին, զոհվելու, դեր չի ունենալու մեր հայրենիքի պաշտպանության գործում:

«Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարն օր օրի համալրվում է, և հավաքված միջոցներն ուղղվելու են բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը»,- գրել է ԼՂՀ փոխվարչապետը։

Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ,Ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվ…

Опубликовано Artur Aghabekyan 8 апреля 2016 г.

Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարն օր-օրի համալրվում է, և այն ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:

«Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական եւ նյութական ռեսուրսներ` կկարողանանք խնայել մեր զինվորների կյանքը»,- գրել է Արթուր Աղաբեկյանը:

ԼՂՀ կառավարության կողմից բացվել են բանկային հաշվեհամարներ, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել, դրամական փոխանցումներ կատարեն բանկային հաշիվներին։