Արցախ
© Photo : Hetq

Հանգստյան օրերին ադրբեջանական կողմը կիրառել է ՈՒՏՅՈՍ գնդացիր

Ստանալ կարճ հղումը

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ,հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Հանգստյան օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց, այդ թվում` 60 կրակոց ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: