Արցախ
Official site of the President of NKR

Բակո Սահակյանը ներկա է եղել զանգվածային կրոսավազքին

Ստանալ կարճ հղումը

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում նախագահ Բակո Սահակյանն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել պատանիների զանգվածային կրոսավազքի մեկնարկին:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Արցախի նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը հանրապետությունում մատաղ սերնդի ֆիզիկական եւ հայեցի դաստիարակության տեսանկյունից: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից: