Արցախ
russianarmya

Ադրբեջանը Արցախի ուղղությամբ կրակել է «ՈՒՏՅՈՍ» տիպի զենքից

Ստանալ կարճ հղումը

Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել է ավելի քան 700 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Երեկ գիշեր Արցախի ուղղությամբ Ադրբեջանը կրակել է նաև ինքնաձիգերից, գնդացիրներից, «ՈՒՏՅՈՍ» տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց:

Մարտունու պաշտպանական գծում ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և 60 մմ-ոց ականանետ (8 արկ):

Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ և շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: