Արցախ
© Sputnik / Asatur Yesayants

Ադրբեջանը 45 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Ստանալ կարճ հղումը

Արցախի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդն արձակել է 350 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ապրիլի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ։

Հայ դիրքապահների ուղղությամբ այդ ընթացքում արձակվել ավելի քան 350 կրակոց, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: