Արցախ
president.nkr

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ

Ստանալ կարճ հղումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Արցախի նախագահն այսօր այցելել է անցած ապրիլին թշնամու գնդակոծումից մեծ վնաս կրած Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: