Արցախ
© Sputnik / Asatur Yesayants

7 օր առաջնագծում. Ադրբեջանի ավելի քան 550 կրակոցներն ու հայ զինծառայողի մահը

Ստանալ կարճ հղումը

Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետներ և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետներ:

Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 26-ին զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը (ծնվ. 1996թ.):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: