Արցախ
Nkr-news

Արցախա–ադրբեջանական սահմանն ամբողջությամբ ապահովված է տեսադիտարկման սարքերով

Ստանալ կարճ հղումը

Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Չնայած առկա որոշակի լարվածությանը, արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է կայուն մնալ: Այսօր`մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքն է հայտնել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում: Այսօր զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- նշել է Հակոբյանը:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքով` Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ, իսկ Հայաստանի սահմանն Ադրբեջանի հետ` մասնակիորեն, ապահովվել է տեսադիտարկման սարքերով։