Արցախ
© CC BY-SA 4.0 / Petr Brož (Czech Academy of Science) / Part of the historical seismometer with the seismogram (cropped, resized and color corrected)

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Ստանալ կարճ հղումը

Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Արցախի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հուլիսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հարավային լայնության 39.800 և արևմտյան երկայնության 48.500 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք) երկրաշարժ։ Այս մասին նշված է ԱԻՆ-ի կայքում։

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Արցախի տարածքում` Հադրութ քաղաքում:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: