Արցախ
© Photo : official site of the President of RA

Սերժ Սարգսյանը մեկնեց Արցախ

Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Արցախի Հանրապետություն։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արցախ է մեկնել ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Նշենք, որ օգոստոսի 21-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ:

Նախագահ Սահակյանը կարևորել էր միջացառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին փաստաթուղթը հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։