Արցախ
© AFP 2020 / KAREN MINASYAN

7 օր առաջնագծում. Արցախն ամփոփում է անհանգիստ շաբաթը

Ստանալ կարճ հղումը

Ադրբեջանն անցնող շաբաթ 200 անգամ խախտել է Արցախի հետ հրադադարի ռեժիմը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն, տեէեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: