Արցախ
Facebook/Tigran Abrahamyan

Արցախի վիճակը չափազանց անկայուն է. ԵՄ պատվիրակների հայտարարությունը

Ստանալ կարճ հղումը

ԵՄ պատվիրակները հայտարարություն են տարածել, որ Արցախում իրավիճակը չափազանց անկայուն է։ Մտահոգման առիթ են ծանր հրետանու օգտագործման դեպքերը, քաղաքացիական բնակչության վրա հարձակումները։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի–Sputnik. ԵՄ-ն ուշադիր հետևում է Արցախի տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը, որը ինչպես նախկինում  չափազանց անկայուն է: Այդ մասին նշված է ԵՄ պատվիրակների հայտարարության մեջ:

«ԵՄ-ն հաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբին և լիակատար վստահություն հայտնել հանուն տարածաշրջանի ապագայի՝ արցախյան հակամարտության կայուն, արդար, քաղաքական որոշման հասնելու համանախագահների աշխատանքին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ասվում է, որ անցյալ տարի դարձյալ բազմաթիվ զոհերի և գրեթե ամենօրյա հրադադարի խախտմանը ականատես եղան։

«Հատուկ մտահոգման առիթ են ծանր հրետանու օգտագործման դեպքերը կամ քաղաքացիական բնակչության վրա հարձակումները։ Մենք նորից հայտարարում ենք ցանկացած ուժի կիրառման դատապարտման մասին և կողմերին կոչ ենք անում խուսափել լարվածության աճին հանգեցնող գործողություններից»– ասված է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունը վերահաստատում է իր հանձնառությունը Արցախի խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա: Հայտարարությունը ճանաչում է ստատուս-քվոյի անկայուն և վտանգավոր բնույթը և համապարփակ խաղաղ պայմանագրի մշակման կոչ է անում:

Եվրամիությունը իր հատուկ ներկայացուցչի միջոցով կշարունակի ակտիվորեն զբաղվել հակամարտության խնդիրներով,  մասնավորապես, աջակցելով հակամարտության կարգավորման ջանքերին:

Եվրամիությունը առաջնահերթ նշանակություն է տալիս ուժերի շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով հրադադարի դիտարկման գործունեության անխոչընդոտ իրականացմանը: