Արցախ
© AFP 2020 / KAREN MINASYAN

Ավելի քան 200 խախտում, ավելի քան 2500 կրակոց. շաբաթն Արցախի սահմանում

Ստանալ կարճ հղումը

Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է սահմանին տիրող վիճակն անցնող շաբաթվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: