Արցախ
© Sputnik / Arpi Beglaryan

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

Ստանալ կարճ հղումը

Արցախում կիսամյակային կտրվածքով, տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 14.9 տոկոս, իսկ հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17.2 տոկոս։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը:

«Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոս աճ է արձանագրվել:

Նշենք, որ կիսամյակային կտրվածքով, տնտեսական աճի ցուցանիշը 14.9 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17.2 տոկոս»,–ասված է հաղորդագրության մեջ:

Լուրն իր  Facebook–յան իր էջում տեղադրել է նաև Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։