Արցախ
© Sputnik / Асатур Есаянц

Զոհված զինվորից բացի նրա երկու ծառայակիցները վիրավորվել են

Ստանալ կարճ հղումը

Արցախում զոհված զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանից բացի հակառակորդի կրակոցներից վիրավորվել են նաև նրա զինակից ընկերները՝ նույն զորամասում ծառայող ավագ լեյտենանտն ու վարորդը: Հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեն հաստատել է տարածված լուրերն այն մասին, որ Վաչե Չիլինգարյանի հետ մարտական դիրքում վիրավորվել են նաև նրա երկու ծառայակիցները:

Նկատելով, որ սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը ձախ թիկնային շրջանում մահացու վիրավորում է ստացել հակառակորդի արձակած կրակոցից` նրա ծառայակից ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը շտապել են նրան օգնության: Նրանք ևս վիրավորվել են հակառակորդի կրակոցներից: Վանյանն ու Մուսինյանը տեղափոխվել են զինհոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առիթով Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննույթուն:

ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը մահացու վիրավորվել է հունվարի 7-ին, 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: