Արցախ
© Sputnik / Karen Yepremyan

Կաթողիկոսին մտահոգել են Արցախում տեղի ունեցող իրադարձությունները

Ստանալ կարճ հղումը

Գարեգին Բ–ն կարծում է, որ ներքաղաքական իրադրության սրացումը կարող է խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել, որում մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։

«Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը»,- նշված է ուղերձում:

Կաթողիկոսը հորդորում է Արցախի սիրելի զավակներին՝ համերաշխության ու եղբայրասիրության ոգով և երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնություններն ու խնդիրները՝ հանուն Արցախի կայունության ու առաջընթացի:

«Աղոթում ենք, որ Աստված խաղաղ ու անսասան պահի ու պահպանի Արցախի Հանրապետությունը և Իր առատ օրհնությունները հեղի արցախահայության կյանքից ներս. ամեն»,- նշված է ուղերձում:

Հիշեցնենք` Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո արցախցիները դուրս էին եկել փողոց և պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:

 

Ըստ թեմայի

ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում Արցախում թավշյա հեղափոխության կրկնությունը
Փոխզիջումների մշակույթն ու պրագմատիզմն Արցախում կգերիշխեն. քաղտեխնոլոգ
Բաբայանը մեկնաբանում է Արցախում ստեղծված իրավիճակն ու կոչ անում զերծ մնալ սադրանքներից