Արցախ
© Sputnik / Евгений Одиноков

Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի արցախյան խնդրի լուծման համար. Զախարովա

Ստանալ կարճ հղումը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է Ռուսաստանի համար, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Մոսկվան իրենից կախված ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, լիովին հավատարիմ է իր դերին։

«Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի` առկա ճգնաժամի կարգավորման մեջ կառուցողական և արդյունավետ ավանդ ունենալու ու երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի` խմբ.) հարաբերությունները կարգավորելու համար», — ասել է Զախարովան։

Զախարովան ավելացրել է, որ սա ռուսական կողմի ավանդական դիրքորոշումն է, իր համար` շատ լուրջ հարց։

Երկու հանրապետությունների ԱԳՆ ղեկավարների մակարդակում հանդիպում անցկացնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան Զախարովան կրկնել է մեկ շաբաթ առաջ արտահայտած միտքը, որ հանդիպելու պատրաստակամության մասին պետք է հայտարարեն նախևառաջ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։

Ըստ թեմայի

Մարիա Զախարովան խիստ սաստեց ադրբեջանցի լրագրողին սադրիչ հարցի համար
Զախարովան` Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին. «Պետք չէ շփոթել ձևաչափերը»
Զախարովան խոսել է Ռուսաստանի և Հայաստանի հատուկ հարաբերությունների մասին
Զախարովա. Մոսկվան հավատարիմ է արցախյան կարգավորման վերաբերյալ պարտավորություններին