Արցախ
© Photo / official site of the Prime minister of RA.

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան

Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն

Վարչապետի խոսքով` ԵՄ–Ադրբեջան բանակցությունները ուղիղ առնչություն չունեն Հայաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան։ Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 1 տարին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը։

«Եթե ինձ մնար, կնախընտրեի այդ ամենն ուղիղ եթերով գնար` իմ Facebook–յան էջով։ Բնականաբար, կոռեկտության առումով կան դետալներ, որոնք հայտնել չեմ կարող, սակայն գաղտնիքներ չեմ կարող ունենալ։ Եթե ուզում եք համեմատել, թե ես ինչ ավելի գիտեմ Ղարաբաղի հարցի վերաբերյալ, բացի նախկին գաղտնի թղթերը կարդալուց, շատ բան չկա»,–ասաց նա։

Անդրադառնալով ԵՄ–Ադրբեջան բանակցություններին` վարչապետը նշեց, որ այն ուղիղ առնչություն չունի Հայաստանի հետ։ Նրա խոսքով` ԵՄ–ի գործընկերների հետ շփումներում ինքը միշտ ասել է, որ ճիշտ կլինի բանակցային գործընթացների պատճառով տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղաղվաղվեն։ Փաշինյանը հույս ունի, որ, անկախ Ադրբեջան–ԵՄ համագործակցությունից, Ղարաբաղի հարցի հետ կապված միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը կպահպանվի։

Ըստ թեմայի

Մենք ուզում ենք երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն. Փաշինյանը` սուպերվարչապետական համակարգի մասին
Հայաստանում օլիգարխներ չկան. Փաշինյանը` Ծառուկյանի մասին
Ինչո՞ւ Արցախի նախագահները Մանվել Գրիգորյանի համար էլ դիմում չեն գրել. Փաշինյան