Արցախ
© Photo : press office of the MoD of RA

Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու դեպքերն ավելացել են

Ստանալ կարճ հղումը

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Այս շաբաթում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում կրակոցների թիվը նվազել է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության կայքը։

«Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց` նախորդ շաբաթվա 2300 կրակոցի փոխարեն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այս շաբաթ, սակայն, մի փոքր ավելացել են հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու դեպքերը. օգոստոսի 18-ից 24-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ` նախորդ շաբաթվա 120 անգամի փոխարեն։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ըստ թեմայի

Արցախի իշխանությունները սահմանն անցած զինվորին հայրենիք վերադարձնելու ջանքեր են գործադրում
Ովքեր են Ադրբեջանում պահվող հայերն ու հայկական կողմում պատիժ կրող ադրբեջանցիները
Ինչպես է ՀՀ ԶՈւ–ն բարելավել դիրքերը Տավուշում. եկեղեցի այցելելն այսուհետ խիզախություն չէ
Դիպուկահարների պատերազմն Արցախում. ինչպես է դա եղել
Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է