Արցախ
© Sputnik / Armine Alexanyan

Արցախում 27 տարեկան երիտասարդի դիակ է հայտնաբերվել

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանները պարզել են Քաշաթաղի շրջանում հայտնաբերված դիակի ինքնությունը, իսկ դիակի զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Արցախում Քաշաթաղի շրջանում ոստիկանները հայտնաբերել են 27–ամյա տղայի դի` հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։

«Սեպտեմբերի 11-ին, ժամը 18:37-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1958թ. ծնված Ա. Ս.-ն ոստիկանության Քաշաթաղի բաժնին հայտնել է, որ Վաղազին համայնքի հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի: Դիակի զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 1992թ. ծնված Ա. Հ.–ն է։

Սարսափելի դեպք Տավուշում. պայմանագրային զինծառայող է կախվել

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Զիփլայնով թռչելիս երիտասարդ զույգը կոտրվածքներ է ստացել. ինչ է տեղի ունեցել



Ըստ թեմայի

Տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին և կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց
Արտառոց դեպք Արագածոտնում. տղամարդիկ օղու փոխարեն թունաքիմիկատ են խմել
Ողբերգական դեպք Կոտայքում. երիտասարդ տղամարդն էլեկտրահարվել է ու մահացել