Արցախ
© Photo / official site of the Prime minister of RA.

«Աշխատել միասին». Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման իր բանաձևը

Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն

Վարչապետը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության լուծման իր տեսլականը, որը, նրա համոզմամբ, հայեցակարգորեն տարբերվում է նախորդ տարբերակներից։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առաջարկել է սկսել աշխատել լուծման հայեցակարգի վրա. որոշումը պետք է ընդունելի լինի բոլոր` երեք ժողովուրդների համար։ Այս մասին այսօր նա հայտարարեց ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանի անվտանգության, ինչպես նաև երկրի և ժողովրդի ապագայի համատեքստում ղարաբաղյան հարցն առաջնահերթ է։ Փաշինյանը հավելեց, որ իր մոտեցումը հայեցակարգորեն տարբերվում է իր նախորդների դիրքորոշումներից, և ինքը բազմիցս քննադատության է ենթարկվել դրա համար։ Մասնավորապես, վարչապետն առաջարկում է հակամարտության այնպիսի կարգավորում, որը շահավետ կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Եթե մենք խոսում ենք կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության, եթե մենք ձգտում ենք երկարատև խաղաղության և կայունության, ապա պետք է գտնել լուծում` ընդունելի երեք ժողովուրդների համար։ Եվ եթե Ադրբեջանի նախագահը հանդես գա նման հայտարարությամբ, ապա դա կնշանակի, որ մենք շանս ունենք իրական առաջխաղացում գրանցել բանակցային գործընթացում», – նշեց նա։

Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան

Այդ առումով նա առաջարկել է Իլհամ Ալիևին, Արցախի նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համաձայնել, որ պետք է աշխատել բոլոր երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման վրա։ Նա հավելեց, որ առայժմ նման տարբերակներ չկան, եթե լինեին, ապա իրավիճակն այլ կլիներ։

Լավրովն արձանագրեց Արցախի ժողովրդի իրավունքը. Փաշինյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարարի խոսքը

Փաշինյանը նաև խորհուրդ տվեց չկապել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և այդ հարցի նկատմամբ իր վերաբերմունքը Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին իր վերաբերմունքի հետ։

Ըստ թեմայի

Փաշինյանը «գաղտնազերծել» է Պուտինի հետ գազի սակագնի մասին բանակցությունների մանրամասները
«Ով է մեղավոր, լավ հարց է». հավաքականի կրած պարտությունը Փաշինյանը խոշոր տապալում է կոչում
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ
Փաշինյանը խոսեց Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեության մասին