Արցախ
© Photo : Press office of the MFA of RA

ԵԱՀԿ հերթական դիտարկմանը ադրբեջանական կողմն առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

«Դիտարկումն իրականացվել է հունվարի 16-ին։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները:

«Ադրբեջանահայերի հանդեպ եղածը պետք է քննվի միջազգային դատարանում». Ուլուբաբյան

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Ըստ թեմայի

«Դրանք արհեստական խոսակցություններ են». Նաղդալյանը` Ղարաբաղի համայնքների շփման մասին
Զոհրաբ Մնացականյանն ու Կոնստանտին Կոսաչևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը
Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթությունները