Արցախ
© Sputnik / Stringer

Արցախում նույնպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա

Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը

Արցախի պարետատունը հայտարարություն է տարածել` հորդորելով քաղաքացիներին զերծ մնալ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Այս տարի Արցախում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Տեղեկությունը հայտնում է Արցախի պարետատունը։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել, որով Արցախի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարվել։ Ապրիլի 13-ից հանրապետությունում սահմանվել են հանրային (զանգվածային) միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ, որոնց շրջանակներում արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները:

«Հաշվի առնելով սահմանափակումները` այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Սույն հայտարարությամբ հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից»,– նշված է պարետատան հայտարարության մեջ:

Ժամանակավոր սահմանափակումները նպատակ ունեն կանխելու վարակի հնարավոր տարածումը և նվազագույնին հասցնելու մեր քաղաքացիների առողջությունը վտանգող հնարավոր ռիսկերը: Պարետատունը բոլորին առողջություն է մաղթում:

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ ապրիլի 24-ին փակ կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքը։ 

 

Ըստ թեմայի

«Ապրիլի 23-ի ամենամյա ջահերով երթն այս տարի նույն ձևաչափով տեղի չի ունենա». Սաղաթելյան
Ոստիկանությունը փակելու է Ծիծեռնակաբերդի մուտքը. պարետն ասել է՝ ինչ է պետք անել
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում առևտրային գործունեություն չի լինելու