Արցախ
© Photo : Facebok / Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan

«Իմ հանձնարարականին չի հետևել». Արայիկ Հարությունյանը պաշտոնյայի է ազատել աշխատանքից

Ստանալ կարճ հղումը

Արայիկ Հարությունյանը դիմել է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և ասել, որ հետևողական է լինելու իր բոլոր հանձնարարականների կատարման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին:

«Այսօր Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը», –Facebook–ի իր էջում գրել է նա։

Հարությունյանը դիմել է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին` նշելով, որ բոլոր հանձնարարականների կատարման հարցում լինելու է հետևողական, իսկ պաշտոնյաների խնդիրը հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն:

Ըստ Արցախի նախագահի` այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի:

Նշենք, որ Արտյոմ Սարիբեկյանը պաշտոնը ստանձնել էր այս տարվա մայիսի 29-ին։

Մարտունիում 500 նոր բնակարան կկառուցվի. Արայիկ Հարությունյան

Ըստ թեմայի

Արցախի նախագահի նստավայրը հնարավոր է՝ Շուշի տեղափոխեն
Նախագահն ինքն է որոշում` ում հետ հանդիպի. Անտինյանը` Վանեցյանի չկայացած հանդիպման մասին
Արցախի ԱԳՆ–ն պատասխանել է Ադրբեջանին. «Պատրաստ ենք կանխել հարձակման ցանկացած փորձ»