Արցախ
© Photo : Facebook / Ռոբերտ Քոչարյան/Fan page

Արցախի 3 նախագահները մեկ սեղանի շուրջ են. լուսանկար

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Արցախում բոլորը միայն մեկ ցանկություն ունեն` կասեցնեն հակառակորդի գրոհն ու խաղաղություն հաստատեն։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Արցախի երեք նախագահներն այս պահին ԼՂՀ–ում են և հանդիպել են իրար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խումբը Facebook սոցցանցի էջում լուսանկար է հրապարակել, որտեղ Արցախի երեք նախագահները մեկ սեղանի շուրջ են։ Մասնավորապես, խոսքը Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասին է:

«Ազգ-բանակ գաղափարը շատ մոտ է այն իրավիճակին, որն այսօր տիրում է Արցախում»,–գրված է այսօր արված լուսանկարին կից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, նույնպես Արցախում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Ըստ թեմայի

ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր
«Որդուս 16 տարի առաջ եմ հայրենիքին նվիրել». օդաչու Վալերիի մասին պատմում են ծանոթները
«Զինկոմիսարիատում չընդունեցին` եկա այստեղ». Հայաստանում կանանց գումարտակ է ստեղծվում