Արցախ
© Sputnik / Asatur Yesayants.

Արցախի քաղաքացիները, որոնք հեմոդեալիզի կարիք ունեն, կարող են դիմել նախարարություն

Ստանալ կարճ հղումը

Առողջապահության նախարարությունն անհապաղ կկազմակերպի թե՛ կացության հարցերը Երևանում, թե՛ պատշաճ բժշկական օգնությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան են տեղափոխել հեմոդիալիզի կարիք ունեցող քաղաքացիներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը։

«Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը: Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նախարարությունն էլ հայտնում է` Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել իրենց:

«Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե՛ կացության հարցերը Երևանում, թե՛ պատշաճ բժշկական օգնությունը»,– գրված է նախարարության հաղորդագրում մեջ:

Հարցերի դեպքում պետք է զանգել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

Արցախի իշխանությունը «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարումը դարձնում է պետական
Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն
ՀՀ զինված ուժերին ուղարկվող ծանրոցներն անվճար կառաքվեն. «Հայփոստ»
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխվածներն անվճար բուժօգնություն կստանան